«Ուսանող ոտքի». բողոքի ակցիա` ընդդեմ ուսման վարձի թանկացման

Սեպտեմբերի 2-ին ուսման վարձերի բարձրացման դեմ պայքարող ուսանողները բողոքի երթ անցկացրին: Այն մեկնարկեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից և ավարտվեց կառավարության շենքի դիմաց: Երթը, որին մասնակցում էր շուրջ երկու հարյուր ուսանող, կազմակերպել էին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

«Ուսանո՛ղ ոտքի» և «Միացո՛ւմ» վանկարկող ուսանողները անցան բոլոր այն բուհերի մոտով, որտեղ ռեկտորատների որոշմամբ ուսման վարձերը բարձրացվել են: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ցուցարար ուսանողներին դիմավորեց համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը:

Կառավարության շենքի բակում ուսանողների հետ հանդիպեց կառավարության դիմում բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որին երթի մասնակցիները հանձնեցին բողոք-նամակը:

Ուսանողները մտադիր են սպասել կառավարության պատասխանին, և իրենց մարտավարությունը կմշակեն դրան համապատասխան:

Մեկնաբանել