ՆԱՏՕ-ն չի մասնակցի Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողություններին. Ռասմուսեն

Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցի Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողություններին, որոնք առաջարկում է ԱՄՆ-ը: Այսպիսի հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ամենամսյա մամլո ասուլիսի ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

«Եթե սիրիական ճգնաժամին պատասախանը ռազմական գործողություններն են լինելու, այն կլինի կարճ և սահմանափակ ու չի ունենա ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցի անհրաժեշտությունը», -ասել է Ռասմուսենը:

Նրա խոսքով՝ դաշինքը արդեն իր դերակատարումն ունի որպես խորհրդակցությունների հարթակ և Թուրքիայի հակաօդային պաշտապանության համար հատկացնում է Patriot համակարգերը: «Ես դաշինքի համար այլ դեր չեմ տեսնում: ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրներ կարող  են իրականացնել ինքնուրույն պատասխան գործողություններ», -ասել է Ռասմուսենը: