Սիրիացի փախստականների թիվը հասել է 2 մլն-ի. ՄԱԿ

Սիրիացի փախստականների թիվը, որոնք հարկադրված են եղել երկիրը լքել արդեն երկու տարի շարունակվող հակամարտության պատճառով, հասել է 2 մլն-ի: Այսպիսի տեղեկություն է հրապարակել ՄԱԿ-ի Փասխտականների հարցերով գործակալությունը, հաղորդում է BBC-ն:

Ըստ գործակալության վերջին կես տարում փասխտականների թիվը կրկնապատկվել է:

Եվս 5 մլն մարդ հարկադրված է եղել տեղափոխվել երկրի այլ շրջաններ:

Սիրիայի բնակչության շուրջ մեկ երրոդը հարկադրված է եղել հեռանալ իր տնից:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը BBC-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ սիրիացի փասխտականների մեծ մասը ապրում է չափազանց վատ պայմաններում, սակայն նրանց օգնություն ցուցաբերել հնարավոր չէ:

Նրա կարծիքով՝ կարևոր է հակամարտության՝ դեպի հարևան երկրներ տարածումը կանխելը, քանի որ դա Մերձավոր Արևելքում պայթույնավտանգ իրավիճակ կարող է ստեղծել:

Մեկնաբանել