Իբրահիմբեկովը իր թեկնածության չգրանցման հարցով դիմել է Գերագույն դատարան

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, խորհրդի կողմից նախագահի թեկնածու ներկայացված, հայտնի ռեժիսոր, կինոդրամատուրգ Ռուստամ Իբահիմբեկովը սեպտեմբերի 2-ին դիմել է Ադրբեջանի Գերագույն դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր թեկնածության չգրանցման հարցով, հաղորդում է contact.az-ը:

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ դատարանը հայցը դիտարկում է 3 օրվա ընթացքում: Ավելի վաղ վերաքաննիչ դատարանը մերժել էր Իբահիմբեկովի հայցը:

ԿՀԸ-ն մերժել էր գրանցել նրա թեկնածությունը օգոսոսի 27-ին՝ դա պայմանավորելով երեք պատճառով՝ Իբրահիմբեկովի՝ ադրբեջանական անձնագրի հետ միասին Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունենալու, օտարկերյա պետոոթյունների նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին անհարժեշտ քանակի փաստաթղթեր չներկայացնելու, ինչպես նաև վերջին 10 տարում Ադրբեջանում մշտապես բնակված չլինելու հանգամանքով:

Իբրահիմբեկովը չի ընդունում ԿԸՀ այս հիմնավորումները: