Վրաստանի նախկին արտգործնախարարը՝ նախագահի թեկնածու

Սեպտեմեբրի 2-ին Վրաստանի նախկին արտգործանախարար Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Համապատասխան դիմումը ԿԸՀ է ներկայացրել նախաձեռնող խումբը:

Թեկնածությունը գրանցելու կամ մերժելու մասին որոշումը հայտնի կդառնա դիմումը ներկայցնելուց հետո 72 ժամվա ընթացքում:

Վրաստանի գործող օրենսդրության համաձայն՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց արգելվում է զբաղեցնել երկրի նախագահի, վարչապետի և խորհդարանի խոսնակի պաշտոններ: Զուրաբիշվիլին, որը ունի Վրաստանի և Ֆրանսիայի քաղաքացիությունը, պարզաբանումներ ստանալու նպատակով բաց նամակով դիմել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և խորհդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիին: Իվանիաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ ուրախ կլիներ Զուրաբաշվիլիին տեսնել թեկնածուների ցանկում, սակայն մտադիր չէ բացառություններ անելև նախկին արտգործնախարարի խորհուրդ է տվել իր իրավունքները վերականգնել համապատասխան գերատեսչություններում: