Մեծ Բրիտանիայում արգելել են սպանել «ադամանդակեր» հավին

Մեծ Բրիտանիայի Բերքշիր քաղաքի ֆերմաներից մեկի սեփականատիրուհին հարկադրված է 8 տարի սպասել՝ հավի ստամոքսից իր ադամանդե ականջողը հանելու համար: Թռչունը 300 ֆունտ արժողությամբ զարդը պատահմամբ է կուլ տվել: 6-ամսյա հավի կյանքը, որին ֆերմերի 38-ամյա սեփականատիրուհի Քլեր լենոնը մտադիր է եղել զոհաբերել ականջողը հանելու համար, փրկել է նրա աղջիկը, հաղորդում է բրիտանական Telegraph-ը:

Հավը զարդը կուլ է տվել այն պահին, երբ Քլերը նրան լուսանկարվելու համար նստերրել է իր ուսին: Կինը օգնության նպատակով դիմել է անասնաբույժին: Վերջինս համաձայնել է վիրահատել թռչնին, սակայն հայտարարել է, որ թռչնի մահանալու հավանականություն  այդ դեպքում մեծ է:

Հավը տեսականորեն կարող է ապրել 8 տարի, և միայն այդ ժամանակ Քլերը կկարողանա վերադարձնել իր ադամանդե ականջողը: