Հնարավոր է՝ Ռուսաստանը կրկին արգելի մոլդովական գինիների ներկրումը

Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հնարավոր է՝ կրկին արգելի Ռուսասատն մոլդովական գինիների ներկրումը, ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ Մոլդովայի համապատասխան օրգանների կողմցից ավելի վաղ արված զգուշացումները չեն ընդունվել, և եթե մոտ ապագայում Մոլոդովայի իշխանությունները համապատասխան միջոցառումներ չձեռնարկեն՝ ուղղված ներկրվող արտադրանքի անվատանգության և որակի ապահովմանը, հնարավոր է կրկին ստեղծվի 2006թ. իրավիճակը, երբ արգելվեց գինիների ներկրումը:
Ծառայության տվյալների համաձայն՝ 2013թ. Մոլոդովայից Ռուսաստան է ներկրվել 3844 չափաբաժին ալկոհոլային արտադրանք և ավելի քան 24 մլն լիտր գինենյութ: Ըստ «Ռոսպոտրեբնադզորի»՝ վերջին շրջանում իրականացված հետազոտությունների համաձայն՝ հայտնաբերվել է ավելի քան 28 432 լիտր գինենյութ:
2006թ. գարնանը արգելվել է Ռուսաստան մոլդովական գինիների ներկրումը, որը հանվել է նույն տարվա աշնանը երկու երկրների նախագահների միջև պայմանավորվածության արդյունքում: