Բնապահպանության նախարարն ընդունել է KFW և WWF-ի ներկայացուցիչներին

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է KFW և WWF-ի ներկայացուցիչներին, հաղորդում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են «Արփի լիճ» ազգային պարկի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև բաց դրամաշնորհային ծրագրի խորհրդատուի ընտրության առաջին փուլի և նախատեսվող մրցույթի հայտարարման մասին հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիների համագործակցությունը հանգեցրել է բավականին լուրջ արդյունքների, որոնք տեսանելի են ոչ միայն կողմերրին, այլ նաև հանրությանը:

«Այն պայմանավորվածությանները, որոնք այսօր ձեռք կբերվեն, մենք պատրաստ ենք առանց շեղումների կյանքի կոչել: Կարծում եմ, որ դրանք փոփոխման ենթակա չեն լինի»,- նշել է Արամ հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին գերմանական երկու կառույցների ներկայացուցիչներին ընդունելու համար՝ դեսպան Մորելը նշել է, որ գերմանական կողմը պատրաստ է իր ջանքերը նպատակաուղղել խնդրո առարկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ»:

Մեկնաբանել