LG-ն պաշտոնապես ներկայացրել է G Pad պլանշետը

LG-ն պաշտոնապես ներկայացրել է FHD էկրանով իր նոր G Pad պլանշետը, հաղորդում է Mashable-ը: Այն ունի 1,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 600 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն և16 Գբ ներքին հիշողություն, 5 Մգպ հիմնական և 1,2 Մգպ երկրորդային հիշողություն, Android 4.2.2 օպերացիոն համակարգ: Պլանշետը կշռում է 338 գ, շուկայում կներկայացվի 2 գունային տարբերակով՝ սև և սպիտակ:

Ընկերությունը թողարկել  է մի քանի հետաքրքիր բջջային ծրագիր՝ նախատեսված G Pad-ի համար: Դրանցից մեկը` QPair app-ը, հնարավորություն է տալիս հետևել սմարթֆոնով իրականացրած զանգերին ու գրված հաղորդագրություններին, QSlide-ը միաժամանակ 3 բջջային ծրագրերի կառավարման համար է, իսկ KnockON բջջային ծրագրի օգնությամբ հնարավոր է միացնել և անջատել գաջեթը՝ դիպչելով էկրանին:

G Pad-ի վաճառքը կսկսվի 2013թ․ 4-րդ եռամսյակում: Գաջեթի արժեքի մասին տեղեկություններ ընկերությունը դեռ չի հաղորդում: