Եգիպտոսում դադարեցվել են «Ալ Ջազիրիայի» աշխատանքները

Եգիպտոսում դատարանի որոշմամբ դադարեցվել են չորս հեռուստաալիքի աշխատանքները , այդ թվում՝ կատարական «Ալ Ջազիրիայի» ներկայացուցչության, հաղորդում է BBC-ն:

Մնացած երեք հեռուստաալիքները կապված են իսլամիստական տարբեր շարժումների հետ, նրանցից մեկը ֆինանսավորում է «Մուսուլման եղբայրների» կողմից:

Սեպտեմբերի 2-ին Եգիպտոսից արտաքսվել են «Ալ Ջզաիրյաի» օտարեկրացի երեք լրագրողներ: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ նրանք լրագրողական հավատարմարգում չեն ունեցել:

Մեկնաբանել