Իսրայելը Միջերկրականում երկու հթրիռ է արձակել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Միջերկրական ծովում արձակված երկու հրթիռները զորավարժությունների թիրախ են եղել Իսրայելի հակահրթիռային համակարգերի համար: Այս տեղեկությունը BBC-ի հետ զրույցում հաստատել են Իսրայելի պաշտապանության նախարարությունից:

Իսրայելի պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Anchor մեծ հեռահարության հրթիռները սովորաբար նախատեսված են երկրի տարածքում հակահրթիռային համակարգերի մարտական պատրաստականությունը ստուգելու համար: Հրիթռներն արձակվել են ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների շրջանակում: Միջերկրականից արձակված թիրախները հաջող կերպով արձանագրվել են Իսրայելի տարածքում տեղակայված հակահրթիռային համակարգերի կողմից:

Հրթիռների արձակումն արձանագրվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղակայված հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերի կողմից, և ըստ, ռուսական կողմի, դրանք, ամենայն հավանականությամբ արձակվել են տվյալ շրջանում հերթպահություն իրականացնող ամերիկյան նավերից մեկից: Ռուսական կողմի տվայլների համաձայն՝ երկու հթրիռն էլ ծով են ընկել:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Միջերկրականում հրթիռների արձակման մասին տեղեկություններ չունի: Տարածաշրջանի երկրները ևս, այդ թվում՝ Իսրայելը, սկզբնապես հայտարարել են, որ չեն տիրապետում հրթիռների արձակման մասին տեղեկատվությանը: