Facebook-ում կհայտնվի Twitter-ի գլխավոր գործառույթներից մեկը

Facebook-ը նոր՝ «Թրենդեր» բաժին է փորձարկում, որը հնարավորություն կտա օգտատերերին հետևել սոցցանցում առկա առավել հրատապ թեմաներին, հաղորդում է Verge-ը: Նոր գործառույթը դեռ հասանելի է միայն ԱՄՆ օգտատերերի համար, սակայն ապագայում ծրագրվում է այն կիրառել նաև մյուս տարածաշրջանների համար:

Նման գործառույթ ունի նաև Twitter միկրոբլոգների ծառայությունը, որը առաջարկում  է հետևել սոցցանցում առկա շատ քննարկվող և անընդհատ թարմացվող նորությունների ցանկին: