ԱԳՆ չի մեկնաբանում նախագահի հայտարարությունը

Մենք չենք մեկնաբանում նախագահի հայտարարությունները: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տրգրան Բալայանը` հրաժարվելով մեկնաբանել հարցը` արդյոք նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման մասին հայտարարությունը նշանակում է, որ Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրվի:

«Իսկ հետագա քայլերի մասին մենք կտեղեկացնենք»,- ասաց Բալայանը:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: