Փոխգործակցության զարգացման համաձայնագիր ՀՀ և ԼՂՀ գյուղնախարարությունների միջև

Հայաստանի և ԼՂՀ-ի վարչապետերի ներկայությամբ հայկական երկու հանրապետությունների գյուղատնտեսության նախարարությունների միջև կնքվել է փոխգործակցության զարգացման համաձայնագիր, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը: ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ Արցախում առաջացած հարցերի շուրջ իրենց առաջարկությունները, կիսվել հայաստանյան Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ Կենտրոնական բանկին` կազմել պատվիրակություն, մոտ ժամանակներս այցելել ԼՂՀ` այս ոլորտում առաջացած տեխնիկական հարցերի շուրջ համատեղ ուժերով լուծումներ գտնելու համար: Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության ծրագրերը: Տեղեկացվել է, որ ԼՂՀ-ում գյուղոլորտի զարգացման համար ներդրումները տարեցտարի աճում են, մասնավորապես, մասնավոր հատվածի կողմից այս տարի գյուղատնտեսության զարգացման տարբեր ճյուղերի զարգացման նպատակով ներդրվել է շուրջ 10 մլն դոլար: Գյուղտեխնիկայի ձեռքբերման համար էլ ներդրվել է 3,5 մլրդ դրամ. մեքենատրակտորային կայաններ են ստեղծվել Մարտունու և Ասկերանի շրջաններում: Իրականացվել են նաև պարարտանյութերի և սերմերի ձեռքբերման, սուբսիդավորման ծրագրեր:

Մեկնաբանել