Ադրբեջանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է նախագահի երկրորդ թեկնածուին

Այսօր՝ սեպտեմեբերի 3-ին, Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ումիդ» կուսակցության նախագահ Իղբալ Աղազադեին պաշտոնապես գրանցել է որպես նախագահի թեկնածու: Նա պաշտոնապես գրանցված երկրոդ թեկնածուն է: Առաջինը երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևն է: Վերջինիս թեկնածությունը հաստատավել է օգոստոսի 25-ին:

Աղազադեն ավելի վաղ ԿԸՀ է ներկայացրել իր օգտին հավաքված ավելի քան 44 հազ. ստորագարություն: Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ թեկնածուների գրացնումը սկսվել է օգոսոստի 20-ին:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները հոկտեմբերի 9-ին են: Դրանք այս երկրում անցկացվում են հինգ տարին մեկ անգամ:  Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, խորհրդի կողմից նախագահի թեկնածու ներկայացված, հայտնի ռեժիսոր, կինոդրամատուրգ Ռուստամ Իբահիմբեկովը սեպտեմբերի 2-ին դիմել է Ադրբեջանի Գերագույն դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր թեկնածության չգրանցման հարցով :