Բոլորիս աչքի առջև գրվում է Հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկը

Հայաստանն այսպես կոչված «մաքսային միություն» տանելն անկախության հանձնում է։ Ֆեյսբուքի իր էջում այսպիսի տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ, ներկայում Վաշինգտոնում բնակվող քաղաքագետ Արմեն Խարազյանը:

« Դրա պատասխանատուների ձեռքով այս պահին, բոլորիս աչքի առջև, գրվում է Հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկը, իսկ ով գերադասում է լռել, նույնքան հանցագործ է, որքան այս քաղաքականության իրականացնողները»,- գրել է նա:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին: 2013թ. նոյեմբերին նախատեսված էր, որ Հայաստանը Վիլնյուսում ԵՄ-ի հետ կստորագրի Ասոցացման համմաձայնագիրը և Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը: Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը, ըստ ամենայնի, Հայաստանին հնարավորություն չի տա խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ:

(Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի)

Մեկնաբանել