Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լ. Անանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաև հրատարակչական և գրական կյանքի կազմակերպման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին և գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Մեկնաբանել