Apple-ի նոր iPhone-ները կներկայացվեն սեպտեմբերի 10-ին

2013թ․ սեպտեմբերի 10-ին Apple-ի համաժողովի մասին զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկությունները հաստատվել են ընկերության կողմից, հաղորդում է Mashable-ը:

Համաժողովի ժամանակ միայն նոր սերնդի iPhone-ի ներկայացմամբ ընկերությունը չի սահմանափակվի: Հավանաբար, կներկայացվեն նոր սերնդի iPhone 5S և բյուջետային iPhone 5C սմարթֆոնները:

WSJ աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Apple-ը կներկայացնի երկու նոր մոդել. առաջինը կփոխարինի iPhone 5-ին, իսկ մյուսը կլինի սմարթֆոնի մատչելի տարբերակը: Ըստ սմարթֆոնների շուկայում տարածված տեղեկությունների՝ մատչելի գաջեթը կստանա iPhone 5C անվանումը և կվաճառվի ԱՄՆ-ում $490-ով, իսկ iPhone 5-ին փոխարինման եկող iPhone 5S-ը կստանա թարմացված տեսախցիկ կրկնակի լուսարձակներով, ավելի հզոր պրոցեսոր և մատնահետքի միջոցով գաղտնաբառի սկանավորման գործառույթ: Գաջեթի դիզայնը կմնա անփոփոխ: