Իրանում քաղաքապետարանների 70%-ը սնանկ են. նախարար

Իրանի քաղաքապետարանների 70%-ը սնանկ են: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, հաղորդում է իրանական Fars-ը:

Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարող քաղաքապետարաններին պետբյուջեից միջոցներ հատկացնել:

«Քաղաքային խորհուրդների չափազանց ցածր եկամուտները և տարբեր տեսակի ծառայությունենրի թանկացումը քաղաքապետարանների սնանկացման պատճառ են դարձել», -ասել է Ֆազլին:

Իրանի քաղաքային և գյուղական խորհուրսները տեղական ինքանկառավարման մարմիններ են, որոնք ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ: Խորհուրդների անդամները ընտրվում են չորս տարի ժամկետով:

Մեկնաբանել