ԱԳՆ-ն շարունակում է լռել

Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է չմեկնաբանել Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությանը, ապա ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հետագա քայլերի մասին պաշտոնապես կտեղեկացվի հանրությանը:

Սեպտեմբերի 3-ին ևս ԱԳՆ-ն հրաժարվել էր մեկնաբանել Մաքսային միություն մտնելու վերաբերյալ նախագահի հայտարարությունը:

Հայաստանի արտաքին գերատեսչության լռության ֆոնին ուշագրավ են Եվրամիության մի շարք պաշտոնյաների  հայտարարություններն այս կապակցությամբ:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: