Նոր Android-ը կանվանեն ի պատիվ KitKat շոկոլադի

Google-ը հայտարարել է, որ հաջորդ Android (4.4) օպերացիոն համակարգը կստանա Nestle-ի թողարկած հանրաճանաչ KitKat շոկոլադի անունը, հաղորդում է Verge-ը:

2013թ․ փետրվարին Google-ի և Nestle-ի միջև Android և KitKat բրենդերի վերաբերյալ փոխշահավետ համաձայնագիր էր կնքվել, որի համաձայն երկու կողմերից որևէ մեկը մյուսին պարտավորված չէ վճարել: Այս մասին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Android-ի գործընկերային գլոբալ ծրագրերի տնօրեն Ջոն Լագերլինգը:

Բացվել է Android (4.4)-ի պրոմո էջը, որում գրված է, որ Android KitKat-ի նպատակն է  Android-ը հասանելի դարձնել յուրաքանչյուրին:

Android-ի նոր տարբերակի թողարկման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում, սպասվում է, որ այն կներկայացվի մինչև 2013թ․ աշնան վերջը: