Իրանի նոր նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Իրանում ընթանում են նախագահ Հասան Ռոհանիի՝ սեպտեմբերին ԱՄՆ այցի նախպատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է իրանական Fars News-ը:

Ռոհանին Նյու Յորք է  մեկնելու՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջաննին, որին նա երեք ելույթ կունենա:

Բացի այդ՝ Ռոհանին հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ:

Իրանի նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մասնակցել է յուրաքնաչյուր հերթական նստաշրաջանին: