Գագիկ Խաչատրյանը «Երևան մոլի» հետ «կապ չունի»

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, թե ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը որևէ կապ չունի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի հետ:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Վերջերս տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումներ են լինում, որոնց միջոցով փորձ է արվում ՊԵԿ նախագահի անունը կապել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի հետ, այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ արձագանքել, որ նմանօրինակ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը»:

Մեկնաբանել