Հրդեհ «Նաիրի» բժշկական կենտրոնում

Սեպտեմբերի 4-ին` ժամը 08:31-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի թիվ 21 հասցեում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:43-ին, մարվել՝ 08:45-ին:

«Նաիրի» ԲԿ-ի վարչական շենքի նկուղային հարկում այրվել են գրքեր (մոտ 4 քմ):