Թուրքիան պատրաստ է Սիրիայի դեմ ռազմական գործողությանը մասնակցել ցանկացած կոալիցիայի կազմում. Էրդողան

Թուրքիան պատրաստ է մասնակցել Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության ցանկացած կոալիցիայի կազմում: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական TRT Haber-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ռազմական գարծողության դեպքում պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին: «Թուրքիան նախապատրաստական աշխատանքեր է իրականացնում այն դեպքի համար, եթե Սիրիայի իշխանությունները պատասխան հարված հասցնեն երկրներին, որոնք ռազմական գործողություններ կիրականացնեն»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 31-ին հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար Կոնգրեսի համաձայնությունը ստանալու մտադրության մասին: