Նոր նշանակումներ Զինված ուժերում

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել գնդապետ Տիրան Խաչատրյանին Հայաստանի Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ նշանակելու մասին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանն ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

Մեկնաբանել