«Գրքի բանկ» ծրագրի շրջանակում 6 հազ. գիրք է նվիրաբերվել

Երևանը «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ, մայրաքաղաքում իրականացրել է նաև «Գրքի բանկ-նվիրատվության տաղավար» ծրագիրը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները «Գրքի բանկի» միջոցով նվիրել են 6 հազ-ից ավելի գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրականությունից, համաձայն ծրագրի, շուրջ 3 հազ-ը փոխանցվել է ՀՀ, հազարը՝ ԼՂՀ համայնքային գրադարաններին, 2 հազ. գիրք էլ փոխանցվել է ՀՀ զորամասերին:

Մեկնաբանել