Amazon-ը ներկայացրել է Kindle Paperwhite բուքրիդեռը

Amazon-ը ներկայացրել է նոր Kindle Paperwhite բուքրիդեռը, որն արտաքնապես նման է իր նախորդ մոդելին, սակայն ծրագրային տվյալները զգալիորեն թարմացվել են, հաղորդում է Cnet-ը:

Kindle Paperwhite-ն աշխատում է 25%-ով ավելի մեծ արագությամբ, ունի նոր սերնդի լուսավորությամբ 6-դյույմանոց E-Ink Pearl 2 թաչսքրին էկրան, 2 Գբ օպերացիոն հիշողություն, որում հնարավոր է տեղադրել մինչև 1100 էլեկտրոնային գիրք: Բուքրիդեռի ճապոնական թողարկումը «կստանա» 4 Գբ հիշողություն: Փոխվել է պլանշետի լոգոտիպը՝ Kindle-ի փոխարեն Amazon:

Բուքրիդեռի ծրագրային փոփոխությունները կապված են ներկառուցված Goodreads խորհրդատվական ծառայության և Vocabulary Builder բառարանի հետ: FreeTime Mode ծնողների համար հսկողության համակարգը հնարավորություն կտա հետ պահել երեխաներին Kindle օնլայն խանութից, կազմել ընթերցանության ցանկ և հետևել ընթացակարգին:

Kindle Paperwhite-ի առաքումները կսկսվեն 2013թ․ սեպտեմբերի 30-ին, սակայն Amazon-ն ԱՄՆ-ում արդեն սկսել է ընդունել սարքի նախնական պատվերները:

Paperwhite-ի ամենապարզ չափորոշիչներով մոդելի արժեքը կկազմի $119: Wi-Fi/3G մոդուլով տարբերակի վաճառքը կմեկնարկի 2013թ․ նոյեմբերի 5-ին, արժեքը՝ $189:

Մեկնաբանել