Արգիշտի Կիվիրյանին բռնի կերպով ոստիկանություն են տարել

Սեպտեմբերի 4-ին նախագահի նստավայրի դիմաց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից ոստիկանություն բերման ենթարկված ինն ակտիվիստներից  յոթը բաց են թողնվել:

Ինչպես հայտնում է ՍիվիլՆեթի լրագրողը, ոստիկանները բռնի կերպով բաժին են տարել Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Կիվիրյանը նշեց, որ դեռ ոստիկանության բաժնում է ու իրեն թույլ չեն տալիս դուրս գալ:

Սեպտեմբերի 4-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ում՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: