Մենք վերածվում ենք Բելառո՞ւսի. «Եվրասիա»-ի տնօրեն

Լուսանկարը` Գևորգ Տեր-Գաբրիելյանի Ֆեյսբուքի էջից

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս  Գևորգ Տեր-Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտարարության կապակցությամբ:

Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Կիևում աշխատում ենք Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ռազմավարության մշակման ուղղությամբ: Հենց ժամանակին. այժմ, երբ Հայաստանը միանում է ռուսական նախաձեռնություններին, ի՞նչ է լինելու Արևելյան գործընկերության ռազմավարության հետ: Մենք դառնում ենք այլախո՞հ: Կարո՞ղ ենք արդյոք կառավարման ոլորտում խոր անհամաձայնություն ձևավորել` որպես ռազմավարության համակարգ և զարգացման քաղաքականություն և այդուհանդերձ շարունակենք աշխատել առանց բախումների: Մենք վերածվում ենք Բելառո՞ւսի»: