Սերժ Սարգսյանն ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 4-ին, ընդունել է «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչներին՝ տնօրեն Անդրե Անդոնյանին և ավիացիայի գծով տնօրեն Ալեքս Դիխտերին: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետությունում օդային փոխադրումների ոլորտի բարեփոխումներին, ավիացիայի բնագավառում պետական կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ պայմանները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Հայաստանում մրցունակ և կայուն օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման համար Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համաձայնագիր ստորագրած «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են մինչ այժմ այդ ուղղությամբ իրենց իրականացրած աշխատանքի արդյունքները և առաջիկա անելիքները:

Մեկնաբանել