2000-2013թթ. ընթացքում Կոտայքի մարզում կառուցվելէ 4 և հիմնանորոգվել 22 ամբուլատորիա

Լեռնանիստում սեպտեմբերի 4-ին բացվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր–2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրով կառուցված հերթական ամբուլատորիան։ Այդ առիթով համայնք են այցելել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և այլ պաշտոնյաներ, հաղորդում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Լեռնանիստցիներին նախարար Դումանյանը մաղթել է առողջ լինել և ամբուլատորիայից օգտվել ավելի շատ կանխարգելիչ նպատակներով։

«Ես ուզում եմ, որ ձեր համայնքում շատ երեխաներ ծնվեն։ Վստահ եմ, որ հրաշալի պայմաններ ունեցող այս կենտրոնում բարձրակարգ ծառայություններ կմատուցվեն թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, որ երեխաները ժամանակին կպատվաստվեն ու զերծ կմնան մանկական վարակիչ հիվանդություններից»,-ներկաներին ասել նախարարը։

Նախարար Դումանյանը նաև հավելել է, որ առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերը 2014թ. էականորեն կբարձրանան։ Բացի այդ, ամբուլատորիան կընդգրկվի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրում և կհամալրվի անհրաժեշտ նոր սարքավորումներով։

Լեռնանիստի շուրջ 3000 բնակիչությանը սպասարկող Ամբուլատորիայի նախկին շենքըկառուցվելէր 1987թ.-ին։ Այն չուներ կոմունալ հարմարություններ` ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում և շահագործումից ի վեր չէր վերանորոգվել:

Ընդամենն ութ ամսում կառուցված նոր ամբուլատորիան ապահովված է անհրաժեշտ պայմաններով, հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով:

Ծրագրի շրջանակում ամբուլատորիայի մեկ բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Լեռնանիստ համայնքում ներդրվել է 53.952 մլն դրամ, որից 49.652 մլն դրամ`շինարարություն (նախահաշվային արժեքը՝ մոտ 62.204 մլն դրամ), և շուրջ 4.3մլն` բժշկական սարքավորումներ, բժշկականկահույք, բժշկականպարագաներ:

Այս նույն ծրագրի շրջանակներում մինչև սեպտեմբերի վերջը շահագործման կհանձնվեն նաև մարզի Վերին Պտղնի, Սոլակ և Ակունք համայնքների նորակառույց ամբուլատորիաները։

Առողջապահության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ծրագրերով 2000-2013թթ. ընթացքում միայն Կոտայքի մարզում կառուցվելէ 4 և հիմնանորոգվել 22 ամբուլատորիա։ Մարզի առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական սարքավորումներով, բժշկական պարագաներով և կահույքով: Մի շարք ամբուլատորիաների հատկացվել են բուժօգնության մեքենաներ։ Աբովյանի պոլիկլինիկան ապահովվել է անհրաժեշտ ախտորոշիչ սարքավորումներով: Աբովյանի, Հրազդանի, Եղվարդի հանրապետական հիգիենիկ հակահամաճարակային կայանների բակտերիոլոգիական լաբորատորիաներին հատկացվել է սարքավորումների հավաքածու: Իսկ Կոտայքի մարզի հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնին հատկացվել է շարժական լաբորատորիա: Միաժամանակ ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով մասնագիտացել են 140 բժիշկ և 161 բուժքույր: Ընդհանուր առմամբ վարկային ծրագրերով միայն Կոտայքի մարզում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում կատարվել է մոտ 959մլն 885հազ դրամի չափով ներդրում: Արդյունքում մարզում ենթակառուցվածքների բարելավման կարիք ունի միայն 4-5 գյուղական ամբուլատորիա։

Պատասխանելով լրագրողների հարցերին նախարար Դումանյանը ներկայացրել է, որ վերջին տարիներին շահագործման է հանձնվել ավելի քան 270 ամբուլատորիա։ Եվս 41-42-ը կառուցելուց հետո ողջ հանրապետությունում կունենանք միայն ժամանակակից պահանջներին համապատասխանող ամբուլատորիաներ։

Մեկնաբանել