Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-7°C-ով:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում`սեպտեմբերի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: