ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կողմ է քվեարկել Սիրիայում ռազմական միջամտությանը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Սիրիայում ռազմական միջամտություն նախատեսող բանաձևին, հաղորդում է Reuters գործակալությունը:
10 սենատորներ կողմ են քվեարկել ծրագրին, իսկ հանձնաժողովի 7 անդամներ դեմ են եղել:
Սենատն ամբողջական կազմով բանաձևը կքննարկի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ, երբ ԱՄՆ Կոնգրեսը ամառային դադարից հետո կվերսկսի իր աշխատանքները:

Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին Բարաք Օբաման հայտարարել էր օգոստոսի 31-ին։ Օբաման, սակայն, չէր օգտվել Սիրիային հարվածելու վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու իրավունքից և հայցել էր Կոնգրեսի հավանությունը

Մեկնաբանել