Իրանը մոտ ապագայում 20 նավահանգիստ կկառուցի

Իրանը մտադիր է մոտ ապագայում կառուցել և շահագործման հանձնել ևս 20 բազմանպատակային ծովային նավահանգիստներ: Այս մասiն հայտարարել է Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության տնօրեն Սեյեդ Աթաոլլա Սադրը, հաղորդում է Iran News-ը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին օրակարգում մշտապես եղել է փոքր նավահանգիստների շինարարարությունը, և 2012թ. Իրանի հարավային և հյուսիսային շրջաններում շահագործման է հանձնվել 40 նման նավահանիստներ:

Ըստ պաշտոնյայի՝ Իրանի ափամերձ գծի երկարությունը կազմում է 5,8 հազ. կմ և ներկայում Իրանում մեծ ու փոքր նավահանգիստների ընդհանուր թիվը 200 է: Հիմնական և կարևոր նավահանգիստների թիվը 11 է, որից 8-ը հարավային ափամերձ հատվածում է, 3-ը՝ հյուսիսային:

Երկրի առևտրային հիմնական նավահանգիստների թողունակությունը 186 մլն տ է, և Իրանի կառավարությունը մտադիր է այս ցուցանիշը 2015թ. հասցնել 210 մլն տ, իսկ միջազգային առևտրում Իրանի մասնաբաժինը՝ առնվազն 1%:

Մեկնաբանել