Իրանի նախագահը շնորհավորել է հրեաների Նոր տարին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին բոլոր հրեաներին շնորհավորել է Ռոշ հա Շանայի՝ Նոր տարվա կապակցությամբ,հաղորդում է ամերիկյան Washington Post-ը:

«Ես բոլոր հրեաներին, հատկապես՝ իրանցի, մաղթում եմ երջանիկ Ռոշ հա Շանա», – գրել է Ռոհանին Twitter-ի իր անգլալեզու միկրոբլոգում:

Հրեաներին հասցեագրված շնորհավորանքն աննխադեպ է Իրանի առաջնորդի համար, որի վարչակազմը Իսրայելի հասցեին ուղղված կոշտ հռետորաբանություն է օգտագործում: Թերթի տվյալներով՝ անգլալեզու օգտահաշիվը պաշտոնապես հատսատված չէ որպես Ռոհանիի օգտահաշիվ, սակայն այն, ըստ թերթի, վերահսկվում է նախագահի գրասենյակի կողմից: Նման իրավիճակը բնորոշ է Իրանի մի շարք պաշտոնյաների համար, քանի որ կառավարությունը երկրում սոցկայքերը արգելափակում է:

Ռոշ հա Շանան հրեական օրացույցում տարվա սկիիզբն ազդարարող տոնն է և նշվում է արևալուսնային օրացույցով աշնան առաջին օրը: Այս տարի այն համընկել է սեպտեմբերի 5 և 6-ին:

Մեկնաբանել