iPad 5-ի մասին պատմող տեսանյութը հայտնվել է YouTube-ում

YouTube-ում iPad 5 պլանշետի մասին տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրվում է վերջինիս կաղապարը, հաղորդում է Verge-ը: Այն արտաքնապես նման է iPad Mini-ին, սակայն ավելի բարակ է և նեղ՝ հնարավոր կլինի պահել մեկ ձեռքով: Պլանշետի Apple լոգոտիպը կլինի ոչ թե սև, այլ փայլող արծաթագույն:

Տեսանյութի հեղինակները նոր iPad-ի լուսանկարները ստացել են ավստրալական բլոգեր Սոնի Դիկսոնից: Վերջինս, իր չինացի ընկերների միջոցով, ինչ-որ կերպ ձեռք է բերում դեռ չթողարկված Apple արտադրանքների դետալները և հրապարակում դրանց լուսանկարները համացանցում:

Հավանաբար iPad 5-ը կներկայացվի 2013թ․ սեպտեմբերի 10-ին՝ Apple-ի համաժողովի շրջանակում, որի մասին ընկերությունն արդեն տեղեկացրել է զանգվածային լրատվամիջոցներին:

Մեկնաբանել