«Ռոսպոտրեբնադզորը» Վրաստանում ստուգումների երրորդ փուլը կանցկացնի

Վրաստանի գյուղատնտեսության  գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերին Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը» վրացական գինու արտադրողների ստուգումների երրո8դ փուլը կանցկացնի, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Դավիթաշվիլիի խոսքով՝ վրացական գինու և գարեջրի մի շարք արտադրողներ ցանկություն են հայտնել իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան, և տեսուչների այցի հստակ ժամկետները կսհամանվեն մոտ ապագայում:

«Ինչ վերաբերում է ստուգումների երրորդ փուլին, մենք պատրաստ ենք ցանկացած հարմար ժամանակ այցելել ձեռնարկություներ, որոնք ցանկություն են հայտնել իրենց ալկոհոլային արտադրանքն արտահանել Ռուսաստան», -ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշենկոն: Նրա խոսքով՝ այդ տարի Վրաստանից արդեն ներկրվել է 963 չափաբաժին ալկոհոլային արտադրանք՝ 3,5 մլն լ, ինչպես նաև 79 չափաբաժին հանքային ջուր՝ ընդհանուր առմամբ 4 մլն լ: