Ղազախստանը կարող է առարկել Մաքսային միությանը Հայաստանի միանալուն. ղազախ քաղաքագետ

Ղազախական «Աբայ» ինֆորմացիոն պորտալի համակարգող, քաղաքագետ Այդոս Սարիմը մեկնաբանելով Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, Ֆեյսբուքի իր էջում տեսակետ է հայտնել, որ Ղազախստանը պետք է դեմ հանդես գա Մաքսային միություն Հայաստանին ընդունելուն: «Ղազախստանը պետք է դեմ հանդես գա Մաքսային միություն Հայաստանին ընդունելուն առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանին չի վերադարձրել Ղարաբաղի օկուպացված տարածքները, քանի որ մեր եղբայրական թյուրքական երկրի հետ հարաբերություները ավելի բարձր են: Սա Ղազախստանի դիվանագիտության համար «ոջլոտության ստուգատես» է»,- գրել է Սարիմը:

Ադրբեջանական Vesti.az-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր այդ գրառամանը՝ քաղաքագետը նշել է, որ յուրաքանչյուր երկրի դիվանագիտություն կանգնում է երկընտրանքի առջև, և Ղազախստանի համար դա այդ դեպքն է: «Դիվանագիտությունը ոչ այդքան ուղղակի պատասխաններից խուսափելն է, որքան արժեքների հարց է: Եթե իշխանությունները կիսում են այն արժեքները, որոնք Ղազախստանը հռչակում է թյուրքական ինտեգրման շրջանակում, Ղազախստանը պետք է սկզբունքայնություն դրսևորի: Պետք է լինի փոխկապակցում Ղարաբաղյան խնդրի հետ: Հակառակ դեպքում՝ իմաստ չունի: Հիմարություն կլինի այս հնարավորւթյունը չօգտագործելը և բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին չհայտարարելը: Մանավանդ, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը ուղղակիորեն դեմ հանդես չեն եկել Ղազախստանի միջնորդությանը», -ասել է Սարիմը:

Մեկնաբանել