«Նիկոլ Աղբալյանի» նախաձեռնած բողոքի երթը չի կայացել

Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության սեպտեմբերի 5-ին նախաձեռնած բողոքի երթը չի կայացել:

Բողոքի երթը նպատակ ուներ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա և պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

Երթի մեկնարկը նախատեսված էր ժամը 12:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով` ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք-Ալեք Մանուկյան փողոց-Նալբանդյան փողոց-Կորյուն փողոց-Աբովյան փողոց-Ուսանողական այգի-Տերյան փողոց-Կորյունի փողոց-Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց-Մարշալ Բաղրամյան պողոտա-նախագահի նստավայր: