Ադրբեջանում բնակվում է 2,5 մլն քուրդ. նախագահի թեկնածու

Սեպտեմեբերի 4-ին քրդական «Դիպլոմատ» թերթի խմբագիր Թաիր Սուլեյմանովը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթեր` որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար, հաղորդում է haqqin.az-ը:

Նա վստահ է, որ մինչև սեպտեմբերի 9-ը՝ սահմանված ժամկետը, կկարողանա հավաքել և ԿԸՀ ներկայացնել անհրաժեշտ 40 հազ. ստորագրությունները:

«Ադրբեջանում պաշտոնապես բնակվում է 13 հազ. քուրդ, սակայն նրանց իրական թիվը շատ ավելի մեծ է՝ 2,5 մլն է, և ես հույս ունեմ ստանալ առնվազն 1,5 մլն քրդերի ձյանը: Ես բացահայտորեն պաշտպանելու եմ քրդերի իրավունքները Ադրբեջանում», -ասել է Սուլեյմանովը: