Թբիլիսին Մոսկվային շնորհակալություն է հայտնել օգնության առաջարկի համար

Ռուսաստանի՝ Վրաստանի քաղաքացիներին Սիրիայից դուրսբերման հարցում օգնության առաջարկությունը դրական քայլ է Մոսկվայից կողմից: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործանախարար Մայա Փանջիկիձեն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ գերատեսչության ներկայացուցիչները Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայցուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հադնիպման ընթացքում առաջարկել են, որ Վրաստանի քաղաքացիները, որոնք չեն կարողանում հեռանալ Դամասկոսից, օգնության համար դիմեն Ռուսաստանի դեսպանություն:

«Ռուսաստանն առաջարկել է մեզ անվճարե դուրս բերել մեր քաղաքացիներին Դամասկոսից: Դա շատ լավ առաջարկ է: Հիշեցնեմ, որ մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք մարդասիրական ոլորոտում, և դա դրական քայլ է Ռուսաստանի կողմից», -ասել Փանջիկիձեն:

Նա միաժամանակ շեշտել է, որ հիմնական խնդիրը շարունակում է մնալ Վրաստանի քաղաքացիների՝ Դամասկոսից չհեռանալու ցանկութունը:

Վրաստանի արտգործնախարարությունը Սիրիայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին Սիրիայից մեկնելու համար կոչ էր արել դիմել Եգիպտոսում Վրաստանի դեսպանություն:

Մեկնաբանել