Yahoo!-ն ներկայացրել է իր նոր լոգոտիպը. տեսանյութ

Yahoo!-ն ներկայացրել է իր լոգոտիպի համար կազմակերված յուրօրինակ մրցույթի հաղթողին, հաղորդում է TechCrunch-ը:

«30 լոգոտիպ՝ 30 օրում» մրցույթն իրենից ներկայացնում է ընկերության գործադիր տնօրեն Մարիսա Մայերի՝ բրենդի վերածննդի ուղղությամբ տարվող աշխատանքային ծրագրի մի մասը: Ընդհանուր համաձայնությամբ որոշվել է թարմացնել Yahoo! լոգոտիպը` պահպանելով գույնն ու բացականչական նշանը: Հատկանշական է, որ նման քայլի են գնացել նաև մի շարք այլ ընկերություններ` Motorola-ը, eBay-ը և Microsoft-ը:

Կարճ տեսանյութում Yahoo!-ն պատմում է նոր լոգոտիպի մասին:

Մեկնաբանել