Սեպտեմբերի 7-ին Կենտրոնի մի շարք փողոցներ կջրազրկվեն

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-20:00-ը, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 17-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Չարենցի 125-ից բարձր համարների, Ռոստոմի, Քրիստափորի, Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպես հաղորդում են «Երևան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից, ջրամատակարարման դադարեցումները պայմանավորված են պլանային շինարարական աշխատանքներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել