PKK-ն կդադարեցնի զինյալների դուրսբերումը Թուրքիայից

Քրդստանի համայանքների միության գերագույն խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը, որը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) փաստացի ղեկավարն է, հայտարարել է, որ դադարեցվում է քուրդ զինյալների դուրսբերումը երկրից, հաղորդում է քրդական Firat գործակալությունը:

Ըստ քուրդ առաջնորդի` իրենք Թուրքիայի կառավարությանը մինչև սեպտեմբերի 1-ը ժամանակ էին տվել, սակայն Անկարան այս ամիսների ընթացքում որևէ քայլ չի կատարել հարցի լուծման ուղությամբ: Բայըքն ասել է, որ «կեղծ ծրագրերով Թուրքիայի վարչապետ Էրդողանը խաբում է քուրդ ժողովրդին և իրականում պատերազմ է ուզում»:

«Այդ պատճառով էլ դադարեցնում ենք զինյալների դուրս բերումը, և եթե թուրքական բանակը ռազմական գործողությունների դիմի, մենք պատասխան քայլերի կդիմենք և կօգտագործենք ինքնապաշտպանության իրավունքը,- ասել է քուրդ ղեկավարը: -Ավելին, եթե պատերազմ վերսկսվի, ապա մենք հետ կկանչենք Հյուսիսային Իրաք հեռացած մեր զինյալներին»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ թուրք զինյալները պետք է ամբողջությամբ հեռանան Թուրքիայից, իսկ PKK-ի ղեկավարությունը` Ջեմիլ Բայըքի գլխավորությամբ, պնդում է, թե երբևէ պայմանավորվածություն չի եղել, որ քուրդ մարտիկները մինչև սեպտեմբերի 1-ը պետք է ամբողջովին հեռանային երկրից: PKK-ն պահաջում է, որ զինադադար հայտարարելու դիմաց Էրդողանը քրդերի պահանջները կատարի:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2011թ. մարտի 21-ին, երբ Օջալանի կոչով PKK-ն զինադադար հայտարարեց: Մայիսի 8-ին սկսվեց քուրդ զինյալների հեռացումը Թուրքիայից, որին պետք էին հաջորդեին քրդական հարցի լուծման ուղղությամբ Թուրքիայի կառավարության գործողությունները:

Մեկնաբանել