Բողոքի ակցիա՝ ՀՀԿ գրասենյակի դիմաց

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ից Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց, որտեղ նախատեսված է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Մաքսային միությանը միանալու որոշման: ՍիվիլՆեթի լրագրողի հաղորդմամբ՝ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը:

Բողոքի ակցիայի ընթացքում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ վեճի բռնվելու պատճառով բերման է ենթարկվել Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներից Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը: Նա բաժին է տարվել ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանել