Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաև սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները:

Մեկնաբանել