Սեյրան Օհանյանը այցելել է հարավ արևմտյան սահմանագոտի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 4-ին այցելել է Հայաստանի հարավ արևմտյան սահմանագոտի, առաջնագծում հանդիպել դիրքապահ զինծառայողների հետ, ստուգել մարտական պատրաստությունը, զորքերի ծառայության իրականացման խնդիրները և զորվարժությունների անցկացման գործընթացը, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը լսել է հրամանատարների զեկույցները, տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ՝ գործընթացը ավելի խորքային և արդյունավետ իրականացնելու համար:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանագծի երկայնքով տեղակայված ՀՀ ԶՈւ զորամիավորման զորամասերը ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացնում են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: Զորավարժության տևողությունը յոթ օր է, ներգրավված մեծաքանակ ուժերը և միջոցները զորավարժության ընթացքում հիմնականում խաղարկում են հակահարձակողական գործողություններ, որոնց շրջանակներում իրականացնում են նաև կրակային խնդիրներ:

Մեկնաբանել