Երևանի կոնյակի գործարանն ավելացնում է մթերվող խաղողի գինը

Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է 2013թ. մթերել 35 հազ. տ խաղող, ինչը շուրջ 10 հազ. տ-ով գերազանցում է անցած տարի մթերված խաղողի ծավալը: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` այս տարի մթերվելիք ծավալն կլինի ամենամեծը վերջին 15 տարվա ընթացքում:

Մթերման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 10-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) և 17-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ):

ԵԿԳ-ն այս տարի նաև 5-ով ավելի կվճարի մթերված խաղողի համար. Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերում 1 կգ-ի մթերումը կկատարվի Դ145-ով, իսկ Տավուշի տարածաշրջանում` Դ135-ով։

ԵԿԳ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ընկերության հետ համագործակցող և ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողագործների պարտքերը, որոնց բերքը մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հետևանքով ամբողջությամբ վնասվել է, 100%-ով կզրոյացվեն: Նախնական հաշվարկով Արմավիրի մարզում ԵԿԳ-ն կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ Դ54 մլն:

2013թ. Երևանի կոնյակի գործարանը 906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը:

Լրագրողների փոխադրման համար սեպտեմբերի 9-ին` ժամը 12:15-ին, Երևանի կոնյակի գործարանից կշարժվի ավտոբուս դեպի Արարատի մարզ` ԵԿԳ Այգավանի մասնաճյուղ: