2013թ. ակնկալվում է ցորենի մինչև 310 հազ. տ բերք

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2013թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 17,9 հա, նախորդ տարվա՝ 17,2 հա-ի փոխարեն: Ինչպես հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, օրվա օպերատիվ տվյալներով՝ հնձվել է ցանքերի շուրջ 92%–ը և արտադրվել 491 հազ. տ համախառն բերք: Միջին բերքատվությունը 29,8 ց/հա է` նախորդ տարվա 26,5 ց/հա-ի դիմաց: Կանխատեսվում է, որ այս տարի հանրապետությունում կհավաքվի 530-535 հազ. տ համախառն բերք` նախորդ տարվա 456,1 հազ. տ-ի փոխարեն:

Այս տարի ցորենի ցանքատարածությունները կազմել են 99,7 հա, նախորդ տարվա` 93,5 հա-ի փոխարեն: Օրվա օպերատիվ տվյալներով` հնձվել է դաշտերի շուրջ 93%–ը, արտադրվել 285 հազ. տ ցորեն: Միջին բերքատվությունը կազմել է 30,6 ց/հա` նախորդ տարվա 25,9 ց/հա-ի փոխարեն: Կատարված հաշվարկների համաձայն` այս տարի սպասվում է 305-310 հազ. տ բերք` անցած տարվա 243,1 հազ. տ-ի դիմաց: